4 մայիսի 2007 - 18:06 AMT
Չի կարելի խոսել ցեղասպանությունների մասին` չհիշատակելով Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը մեղադրել է ՄԱԿ-ին Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացման հետաձգման մեջ եւ Թուրքիայի ճնշման ներքո տեքստի հետագա վերանայման մեջ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Փալոնին իր գործընկերների եւ ամերիկյան ժողովրդի առջեւ ելույթի համար եւ այն բանի համար, որ նա հայտարարել է ՄԱԿ-ի վրա Թուրքիայի ճնշման մասին Ռուանդայի ցեղասպանության ցուցահանդեսի հարցում: Մենք գնահատում ենք նրա դիրքորոշումն ու կիսում ենք նրա հստակ սկզբունքները այն հարցում, որ միջազգային հանրությունը պետք է կանխի եւ պատժի ցեղասպանությունը, այլ չհավասարվի թուրքական կառավարությանը, որն ակտիվորեն պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ողջ աշխարհում»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Ինչպե՞ս եք դուք սովորեցնում հանրությանը ցեղասպանության փաստերին, եթե դուք հրաժարվում եք 20-րդ դարի առաջին ցեղասպանությանն իր անվանումը տալ: «Ցեղասպանություն» բառը փաստորեն ստեղծվել էր որպես 1915-1923 թվականներին հայերի դեմ բարբարոսական հանցագործությունները նկարագրելու միջոց, սակայն այսօր այն չի կարող օգտագործվել ՄԱԿ-ում կազմակերպվող ցուցահանդեսին: Դա ծիծաղելի է... Դուք երբեւէ բացե՞լ եք Քրիստոնեության մասին ցուցահանդես առանց հիշատակելու Քրիստոսի ծնունդը»,- իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրենք Փալոնը: