Դեսպան. Շուտով կավարտվեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Դեսպան. Շուտով կավարտվեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այդ երկրի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ռոլանդաս Կաչինսկասիի հետ հանդիպման ժամանակ:

Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրենը մեծապես կարևորել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը:

ՀՀ դեսպանը նշել է , որ Հայաստանն իր հարաբերությունները տարբեր երկրների և կառույցների հետ զարգացնում է համագործակցության և բարիդրացիության սկզբունքներից ելնելով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին, հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետո ստեղծված պայմաններում:

Ավելի վաղ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի համար վաղուց եկել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու ժամանակը: «Ռիգայի գագաթնաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական միության մի շարք ծրագրերի՝ COSME և «Հորիզոն 2020»: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները», - իր ելույթում ասել է նախարարը:

Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ «ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---