4 մայիսի 2007 - 19:26 AMT
ՌՀՄ-ն կոչ է անում ադրբեջանցիներին Ղարաբաղի հակամարտության տարրերը չտեղափոխել Ռուսաստանի տարածք
«Մայիսի 1-ին Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառու, որը կոչված էր խորհրդանշել տվյալ բուհում սովորող տարբեր ազգությունների ուսանողների բարեկամությունն ու հանդուրժողականությունը: Սակայն այդ տոնը մռայլվել է ադրբեջանցի եւ հայ ուսանողների միջեւ ծավալված զանգվածային ծեծկռտուքով: Բռնության առաջին գործողություն է հանդիսացել ադրբեջանցի ուսանողի հարձակումը հայ աղջկա վրա, ով իր ուսերին կրում էր Լեռնային Ղարաբաղի դրոշը: Խլելով այդ դրոշը` հարձակվողն իր ընկերների հետ միասին պատառոտել է այն: Ապա, հավատալով իրենց անպատժելիությանը, ադբեջանցիները արդեն մի մեծ խմբով հարձակվել են մի տղայի վրա, ով եւս իր ձեռքում դրոշ եր բռնել, սակայն ետմղում են ստացել, որը վերածվեց զանգվածային բնույթի գործողությունների»,- ասվում է «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսական հասարակական կազմակերպության Մոսկվայի քաղաքային բաժնի հայտարարության մեջ:

ՌՀՄ-ի Մոսկվայի քաղաքային բաժինը հայտարարում է ազգային ատելության վրա հիմնված ցանկացած գործողության խիստ քննադատության մասին, եւ իր ցավն է հայտնում ԺԲՌՀ-ի ռեկտորատին, եւ հասարակության ու ադրբեջանական համայնքի ղեկավարության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ տվյալ համայնքի ներկայացուցիչների կողմից խուլիգանական գործողություններ են կատարվել, որոնք հակասում էին անցկացվող տոնի գաղփարին եւ տվյալ հակամարտության պատճառ դարձան:

«Այն միջոցառմանը, ուր յուրաքանչյուր հայրենակցություն հանդես է գալիս իր խորհրդանշաններով, լրիվ բնական է, որ Լեռնային Ղարաբաղի ուսանողները իրենց ձեռքում բռնում են իրենց երկիրը ներկայացնող դրոշը: ՌԴ Օրենսդրությունում հստակ նշվում է արգելվող խորհրդանշանների ցուցակը: Բնական է, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը չի մտնում այդ ցուցակը: Այսպիսով, ոչ ոք իրավուքն չունի ղարաբաղցի ուսանողներին զրկել իրենց հայրենիքի խորհրդանշանից: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը տվյալ պարագայում գործի հետ ոչ մի կապ չունի: Դրոշները խորհրդանշում են տարածքները, անկախ դրանց կարգավիճակից: Օրինակ, չլինելով անկախ պետություն, ՌԴ բոլոր շրջաններն իրենց դրոշներն ունեն: Ելնելով ներկայացվածից, սկզբնապես կոնֆլիկտային են եւ ոչնչով հիմնավորված չեն միջպետական մակարդակի միջոցառումների անցկացման կարգը ուսանողական բարեկամության հանդիսության կարգին հավասարեցնելու փորձերը»,- ընդգծվում է փաստաթղթում:

ՌՀՄ-ն Մոսկվայում ծեծկռտուք կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները որակում է որպես սադրիչ խուլիգանություն, ինչը եւ դարձել է ողջ միջադեպի սկզբնապատճառը: «ՌՀՄ Մոսկվայի քաղաքային խորհուրդը էլի ու էլի կոչ է անում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին ու ղեկավարներին չտեղափոխել մեր ժողովուրդների դիմակայությունը ռուսական տարածք: Անընդունելի է ռուսական պետությանն ու ռուս ժողովրդին մեր խնդիրներով անհանգտացնելը: Հակամարտության ցանկացած տարրի տեղափոխումը Ռուսաստան պետք է խիստ արգելքի տակ լինի»: