Թուրքիայի արևելքում վարչական շենքերին կրկին քրդերեն ցուցանակներ կհայտնվեն

Թուրքիայի արևելքում վարչական շենքերին կրկին քրդերեն ցուցանակներ կհայտնվեն

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրահանգել է վերականգնել քրդերեն լեզվով ցուցանակները երկրի արևելքում և հարավ-արևելքում` քրդաբնակ շրջանների տեղական կառավարման մարմինների շենքերի վրա: Ցուցանակները հանել էին նոր տեղական իշխանությունները:

«Քրդերենը ևս մեր լեզուն է: Մեր միակ խնդիրն ահաբեկչությունն է: Ես հրահանգել եմ վերականգնել քրդերեն ցուցանակներն այնտեղ, որտեղ դրանք եղել են…Կարծում եմ, որ թյուրիմացություն է տեղի ունեցել»,-հայտարարել է Սոյլուն լրագրողներին Մուշ այցելության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով:

Թուրքիայում Քրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---