Հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական թատերախումբը` Շոտլանդիայի Tramway's Unlimited փառատոնին13 սեպտեմբերի 2016 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում Հայաստանում բեմադրված Hiraeth ներառական բեմադրությունը կներկայացվի Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում անցկացվող Tramway's Unlimited փառատոնին: Սեպտեմբերի 15-ից 25-ը Գլազգոույում ներկայացվելու են հաշմանդամություն ունեցող արվեստագետների աշխատանքները` թատերական արվեստից մինչև վիզուալ արվեստ և ցուցահանդեսներ: Hiraeth ներառական բեմադրությունը փառատոնին կներկայացվի սեպտեմբերի 15-ին և 16-ին: Hiraeth ներառական ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՄԹ Կանդուկո ներառական պարային խմբի արվեստագետ Ջեմայմա Հոադլին, ով աշխատել է տարբեր պարային ընկերությունների հետ: Ներկայացման գեղարվեստական խորհրդականն է «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Կանդուկո ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նելսենը և կատարողական արվեստի խորհրդատու Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը: Ներկայացման երաժշտությունը գրել է Վարդան Հարությունյանը: Ներկայացումը պատմում է հայ ժողովրդի անցած դժվարին ուղու, կորցրած հայրենիքի կարոտի ու նոր երկրում սեփական ինքնության վերագտնման ճիգերի մասին: Hiraeth-ն ուելսերեն բառ է, որն արտահայտում է հայրենիքի կարոտի գաղափարը: Hiraeth-ը բեմադրվել է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնում Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում 2015-ին: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2013-ին նախաձեռնել է «Պար` առանց սահմանների» ծրագիրը` նպատակ ունենալով Հայաստանում հիմնադրել առաջին ներառական պրոֆեսիոնալ թատերախումբը: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց տեղի ունեցավ առաջին «Մի լքիր ինձ» ներկայացման պրեմիերան: «Պար` առանց սահմանների» ծրագրի առաջնայնություններից է կոտրել հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ եղած կարծրատիպերը և բարձրացնել նրանց ինքնավստահությունն արվեստի միջոցով և հնարավորություն տալ իրագործել իրենց ներուժը: Ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և ՄԹ-ում հայկական սփյուռքը: Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |