Հանրապետության հրապարակում 2 գիշեր երթևեկությունը կդադարեցվի

Հանրապետության հրապարակում 2 գիշեր երթևեկությունը կդադարեցվի

PanARMENIAN.Net - 2016-ի սեպտեմբերի 14-ին ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 06:00-ն և սեպտեմբերի 15-ին ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 06:00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում:

Ճանապարհային ոստիկանությունը Հորդորում է բոլոր վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք:

Ենթադրվում է, որ անկախության 25-ամյակին նվիրված Հանրապետության հրապարակում անցկացվելու է ռազմական շքերթ:Վերջին ռազմական շքերթը Հայաստանում անցկացվել էր Անկախության 20-ամյակի միջոցառումներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---