iOS 10-ը խնդիրներ է առաջացրել Apple-ի օգտատերերի համար14 սեպտեմբերի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Apple-ը սեպտեմբերի 13-ին թողարկել է իր բջջային օպերացիոն համակարգի նոր` iOS 10 տարբերակը բոլոր օգտատերերի համար: Պաշտոնական թողարկումից բառացի ժամեր անց Apple-ի օգտատերը սկսեցին սոցցանցերում բողոքելսմարթֆոնների և պլանշետների խափանումից: Նոր սոֆթի ոչ ճիշտ ներբեռնման պատճառով տուժել են Apple-ի տարբեր սարքեր, սակայն հիմնական դեպքերը կապված են նոր iPhone 6s/Plus, SE և iPad Pro մոդելների հետ, գրում է Gazeta.ru-ն: Թարմացված տարբերակի ներբեռնումից հետո, որը ոչ մի կասկած չի առաջցնում և սովորական ռեժիմով է ընթանում, սմարթֆոնը վերբեռնվում է: Սակայն օգտատերերից ոմանց այդպես էլ չի հաջովել միացնել սարքը. այն անցնում է վերականգնման ռեժիմի, իսկ էկրանին հայտնվում է iTunes-ին միանալու պահանջ: Թարմացումը շարունակելու համար գաջեթը հարկ է լինում միացնել համակարգչին: Apple-ն օպերատիվ է արձագանքել խնդրին: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է The Verge-ին, որ խնդիրը «ժամանակավոր էր» և առնչվել է «օգտատերերի միայն փոքր տոկոսին» և շատ արագ վերացվել է: Այժմ արդեն օգտատերերը կարող են ներբեռնել IOS 10-ը: iPhone-ը և iPad-ն առաջին անգամ չեն թարմացման հետ խնդիրներ ունենում: Մի քանի ամիս առաջ նման խնդիրներ առաջացան iPad Pro-ի հետ` iOS 9.3.2-ի տեղադրման ժամանակ: Բազում բողոքներից հետո Apple-ը հետ կանչեց թարմացումն ու վերաթողարկեց ՕՀ-ն երկու շաբաթ առաջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով |