«Գահերի խաղի» նոր եթերաշրջանում 2 նոր «հին» կերպար կլինի

«Գահերի խաղի» նոր եթերաշրջանում 2 նոր «հին» կերպար կլինի

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» նոր եթերաշրջանը խոստանում է վերադարձների եթերաշրջան դառնալ. նկարահանումների հարթակում տեսել են Ջենդրիի և Ջորահ Մորմոնտի դերակատարներին:

Հավանաբար НВО հեռուստասերիալի հեղինակները որոշել են վերադարձնել նրանց մարմնավորած կերպարներին: Թագավոր Ռոբերտ Բարաթեոնի ապօրինի զավակ Ջենդրին անհետացավ Ջորջ Մարտինի գրքերից, երբ հեռացավ Առանց դրոշի եղբայրություն, որտեղ նրա սյուժետային գիծն ընդհատվեց: Սերիալում նա էլ ավելի քիչ ներկայություն ունեցավ` հրաժեշտ տալով հանդիսատեսին երրորդ եթերաշրջանում` փախչելով հրե լեդի Մելիսանդրայից, որը զոհաբերություններ էր կատարում տզրուկների օգնությամբ: Եվ գրքում, ևս սերիալում Ջենդրին հասցրեց ճամփորդել Նեդ Սթարքի փախստական դստեր`Արյայի հետ, ինչն էլ հավանաբար իր զարգացումը կստանա նոր եթերաշրջանում, գրում է «Նականունե.tv»-ն:

Ջորջ Մորմոնտը` Արջերի կղզու նախկին լորդն ու Դեյներիս Տարգարիենի ուղեկիցն ու թիկնապահը, հեռացավ սերիալից, երբ Տարգարիենների ժառանգը թողեց նրան բուժելու անբուժելի «գորշ տկարությունը»: Հավանաբար, նոր եթերաշրջանում ավարտին կհասցվի Դեյներիսին երկրպագող տարեց դավաճան լորդի սիրային գիծը:

Ավելի վաղ հայտնի դարձավ ևս մեկ հնարավոր վերադարձի մասին` Ջեյսոն Մոմոայի, որը կատարում է հանգուցյալ քխալ Դրոգոյի դերը: Նրա երկրպագուները հուսով են, որ նա հարություն կառնի նոր եթերաշրջանում:

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանը մեկնարկում է հեռուստատեսությունում 2017-ի ամռանը: Այն կրճատվել է և բաղկացած կլինի 7 սերիայից 10-ի փոխարեն:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---