7 մայիսի 2007 - 14:08 AMT
Արոնյան-Կրամնիկ ընկերական հանդիպումը ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով
Կիրակի օրը Երեւանում ավարտվեց արագ շախմատի մրցաշարը աշխարհի բացարձակ չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի եւ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթակիր, հայաստանցի Լեւոն Արոնյանի միջեւ: Վեց պարտիաներն ավարտվեցին Արոնյանի հաղթանակով` 4:2 հաշվով: Կրամնիկի համար անհաջող եղավ շաբաթ օրը, երբ նա պարտություն կրեց երկու պարտիաներում: Վեց պարտիաներից Կրամնիկը հաղթեց մեկում, Արոնյանը` երեքում, իսկ կիրակնօրյա երկու մենամարտերն ավարտվեցին ոչ ոքի հաշվով: