Օլանդը կառաջադրի իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններում14 սեպտեմբերի 2016 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կառաջադրի իր թեկնածությունը 2017-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է Սենատում Սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Դիդիե Գիյոմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նա որպես թեկնածու կմասնակցի 2017-ի ընտրարշավին, դա հստակ է: Նա թեկնածու կլինի, քանի որ Ֆրանսիան ունի նրա կարիքը»,-ասել է Գոյոմը Reuters-ի փոխանցմամբ: Մինչդեռ ըստ հարցման տվյալների, որն անցկացվել է IFOP սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի կողմից, ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը` 85 տոկոսը, հայտարարել էր, որ չի ցանկանում այլևս տեսնել Օլանդին պետության նախագահի պաշտոնում: Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների գրեթե երեք քառորդը կարծում է, որ նա կառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրությունների: Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին Ֆրանսուա Օլանդը կհայտարարի մինչև տարեվերջ: Նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017-ի գարնանը: Սեպտեմբերին Ֆրանսիայի սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |