15  14.09.16 - Տարածաշրջանում առաջին Գիտության թանգարանի բացումը Երևանում

Երևանում երեխաների համար Գիտության թանգարան է բացվել. Առաջինն է տարածաշրջանում

Երևանում երեխաների համար Գիտության թանգարան է բացվել. Առաջինն է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Երևանում բացվել է տարածաշրջանում առաջին Գիտության թանգարանը՝ նախատեսված երեխաների համար:

Թանգարանի հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտաս 40/2 (մուտքը Կոմիտաս պողոտայի կողմից):

Գիտության թանգարանը ստեղծվել է «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության կողմից:

Թանգարանի գլխավոր նպատակն է ինտերակտիվ շփման միջոցով երեխաների մեջ սեր արթնացնել բնագիտական առարկաների հանդեպ՝ խրախուսելով նրանց անմիջական շփումը ցուցանմուշների հետ, հայտնում են նորաբաց թանգարանից:

Ներկայացված են մոտ 25 ցուցանմուշ էլեկտրականություն, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի և ֆիզիկայի այլ բնագավառներից:

Թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաև մեծահասակների համար:

Այն բաց է 13:00-ից 20:00-ն աշխատանքային օրերին, իսկ հանգստյան օրերին՝ 12:00-ից 21:00-ն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---