Խորհրդարանական ընտրություններ. Հայաստանը մերժել է թուրք դիտորդներին

PanARMENIAN.Net - Հայաստանը մերժել է անկախ թուրք դիտորդների մասնակցությունը Անվտանգության եւ համագործակցության եվրոպական խմբի (AGIT) առաքելության կազմում: Երեւանի մերժումը ստացվել է վերջին պահին, երբ թուրք դիտորդների պատվիրակությունն արդեն Ստամբուլից Անկարա էր ժամանել: Երեւանի վետոն դիտորդները ստացել են մինչեւ Ստամբուլի օդակայան ժամանելը: AGIT-ին միջազգային խումբ է, որը հետեւում է ընտրական գործընթացներին, գրում է «Հյուրիեթ» թերթը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտիրը, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրագործելու համար հրավերներ էր ուղարկվել 44 երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա: «Հայաստանի իշխանությունները հրաժարվել են թուրք դիտորդներից, սակայն պաշտոնական բացատրություն այդ առիթով դեռեւս չի ստացվել»,-նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---