ՀՀ-ում բիզնես ինկուբատորի ստեղծման վերաբերյալ համաժողով է անցկացվել

ՀՀ-ում բիզնես ինկուբատորի ստեղծման վերաբերյալ համաժողով է անցկացվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-14-ը ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ և Եվրոական բիզնես ցանցի (European Business Network) միջազգային փորձգետի ներգրավմամբ տեղի ունեցավ համաժողով Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման վերաբերյալ:

Համաժողովին մասնակցել են ՀՀ Կառավարության աշխատակազմի, ՀՀ Ֆինանսների, ՀՀ Էկոնոմիկայի և ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, ինպես նաև Հայաստանում ձեռնարկատիրությանը աջակցող մի շարք կառույցներ, որոնց շարքում էին ՓՄՁ Զարգազման ազգային կենտրոնը, GIZ-ը, UNIDO-ն, Հայկական Կարիտասը, Հայաստանի Կարմիր Խաչը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, Եվրոպական բիզնես ասոցիացիան և այլոք:

Թե՛ պետական գերատեսչությունների, և թե՛ ներկա կառույցների ներկայացուցիչները, կարևորելով նմանատիպ նախաձեռնության իրագործումը և համատեղ արդյունավետ նախագծումը, քննարկեցին ինկուբատորի մոդելի հեռանկարները, արտահայտեցին իրենց ակնկալիքները բիզնես ինկուբատորի ներդրման և վերջինիս՝ գործարար միջավայրի վրա դրական ազդեցության հետ կապված:

Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման գաղափարը ավելի վաղ ներկայացվել է ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող ՀՀ ՓՄՁ զարգացման խորհդի նիստին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---