Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի 2-րդ փուլը՝ սեպտեմբերի 15-ին

Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի 2-րդ փուլը՝ սեպտեմբերի 15-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Երևանում հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը համերգի կազմակերպիչ Global Communications ընկերությունը նախատեսում էր սեպտեմբերի 15-ին՝ իտալական Radiorama S.R.L. ընկերության հետ դատական վարույթից հետո: Սակայն, նշված դատական նիստը, որը պիտի կայանար սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է մինչև հոկտեմբերի 31-ը:

Երևանյան համերգի կազմակերպչական հարցերի պատասխանատու «Ֆորպոստարտ պրոդաքշըն»-ը հայտարարել է, որ դատական վարույթները չպետք է խոչընդոտեն տոմսերի վերադարձի գործընթացին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Global Communications ընկերությունն իր խոստացած ժամկետում՝ սեպտեմբերի 15-ին չի կարողանալու վերադարձնել տոմսերի գումարները, «Ֆորպոստարտ» ընկերությունը, կարևորելով սպառողների շահերի պաշտպանության, հասարակության շրջանում նման գործընթացների նկատմամբ քաղաքակիրթ մոտեցում ձևավորելու և ընկերության բարի համբավի պաշտպանությունը՝ սեպտեմբերի 2-ից սկսել է ապրիլի 26-ին Երևանում Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի գործընթացը՝ փուլային կարգով», - ասված է ընկերության հաղորդագրությունում:

Առաջնորդվելով սպառողներին հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու սկզբունքով, տոմսերի վերադարձն իրականացվում է հատուկ կազմված ժամանակացույցով, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացու համար նշանակվում են հատուկ ժամեր, որի մասին քաղաքացին տեղեկանում է իր էլեկտրոնային փոստին ստացված գրությունից: Արդյունքում հերթեր չեն գոյանում և մարդիկ նշանակված ժամին, առանց քաշքշուկի վերադարձնում են իրենց տոմսերը և հետ ստանում գումարը:

Տոմսերի վերադարձի երկրոդ փուլը կիրականացվի այսօր՝ սեպտեմբերի 15-ին, նույն ձևաչափով:

Տոմսերի վերադարձի հաջորդ փուլերի ժամկետների մասին քաղաքացիներին կտեղեկացվի վերջիններիս էլէկտրոնային հասցեներին գրություն ուղարկելու միջոցով:

Տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին մեր էլեկտրոնային փստին ուղարկել է դիմում և ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը և ժամը: Դիմումները պետք է ուղարկել Eros-ramazzotti@mail.ru հասցեին, իսկ ամբողջ տեղեկատվությանը հնարավոր է հետևել Forpostart.ru հղմամբ:

Էրոս Ռամազոտիի համերգային շրջագայությունը դադարեցվել է մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո: Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում նախատեսված համերգային շոուները չեն կայացել շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ «Global Communications» ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---