7 մայիսի 2007 - 16:55 AMT
Մայիսի 10-ին Մադրիդում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունը
Մայիսի 10-ին Մադրիդում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի` ԱՄՆ, Յուրի Մերզլյակովի` Ռուսաստան եւ Բերնար Ֆասյեի` Ֆրանսիա խորհրդակցությունը: Ըստ Յու.Մերզլյակովի, խորհրդակցությունները կտեւեն մեկ օր:

Բ.Ֆասյեի գրասենյակում պարզաբանեցին, որ Մադրիդում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, այդ գործում ձեռք բերված առաջընթացը, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպումը հունիսի 10-ին Սանքտ Պետերբուրգում:

Համանախագահները կարծիքներ կփոխանակեն նաեւ ԵԱՀԿ նախագահ Միգել Անխել Մորատինոսի Հայաստան եւ Ադրբեջան կատարելիք այցի վերաբերյալ, հաղորդում է ԱՊԱ-ն: