15 սեպտեմբերի 2016 - 13:36 AMT
Գերմանիան հայտարարել է Թուրքիայում սպասվող խոշոր ահաբեկչության մասին

Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը փակվել է անվտանգության նկատառումներով, հայտնում է Գերմանիայի արտգործնախարարությունը

Գերմանիայի այս քայլը պայմանավորված է անվտանգության նկատառումներով. Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է Թուրքիայում նոր խոշոր ահաբեկչության վտանգի մասին, թուրքական «Միլլիյեթ» թերթին հղումով գրում է Tert.am-ը:

Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից Twitter-ի միջոցով տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ իրենք մեկ օրով փակում են Թուրքիայում իրենց բոլոր ներկայացուցչություններն ու գերմանական դպրոցները:

Թուրքիայում հունիսի խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել. Ստամբուլի միջազգային օդանավակայանի տերմինալում պայթյուն էր որոտացել: Պայթյունի հետևանքով սպանվել էր 44 մարդ, այդ թվում՝ 19 օտարերկրացի, ևս 239 մարդ վնասվածք էր ստացել: ԻՊ-ը, ինչպես նաև քուրդ զինյալները պատասխանատվություն չէին վերցրել իրենց վրա:

Ահաբեկչության կազմակերպման մեջ թուրքական իշխանությունները կասկածում են Չեչնիայի բնակիչ Ահմեդ Չատաևին, որը ավելի վաղ համագործակցել է Դոկու Ումարովի «Իմարատ Կովկաս» հանցավոր կազմակերպության հետ: