ՀՀ ներքին աուդիտորների ինստիտուտի 2-րդ միջազգային կոնֆերանսը մեկնարկել է15 սեպտեմբերի 2016 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 2-րդ կոնֆերանսը: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետների՝ Հայաստանից և արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորի՝ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով միմյանց հետ կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ՄԱԷ մասնավոր, հանրային և ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Հայաստանի ներկայացուցիչներն են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, իսկ Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արա Չալաբյանը, Ռալֆ Յիրիկյանը և Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Անգելա Վիցանին հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարևորությունը՝ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաև ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում: «Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարևորությունը թափանցիկ և արդյունավետ բիզնես-կառավարման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման հարցում: Ներքին աուդիտը նախևառաջ բիզնես կոչվող կենդանի օրգանիզմում տարբեր համակարգերի առողջությանը սպառնացող ռիսկերի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Այն նաև ուղղված է ներքին կանոնակարգերին, ընթացակարգերին, ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև ընկերության ռազմավարությանն անհամապատասխանության դեպքերի բացահայտմանը: Մրցակցային բիզնես միջավայրում գործող ընկերությունների համար ներքին աուդիտն անհրաժեշտ ռազմավարական գործիք է՝ մրցակցային առավելություն ձեռք բերելու և այն պահպանելու հարցում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրով իր ելույթում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ներքին աուդիտի միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում կարևոր է երկրում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման տեսակետից: Այն նաև կօգնի գործարար հասարակությանը ներկայացնել առողջ և կայուն բիզնես միջավայր ստեղծելու հարցում ներքին աուդիտի նշանակությունը, նպատակներն ու առավելությունները: Արտերկրից ժամանած՝ ներքին աուդիտի փորձառու մասնագետները ծանոթանում են ներքին աուդիտի և կորպորատիվ կառավարման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին, ինչն իր հերթին նպաստում է երկրի դրական վարկանիշի բարձրացմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |