Դոնի Ռոստովում մտադիր են «Երևան» առևտրի տուն բացել

Դոնի Ռոստովում մտադիր են «Երևան» առևտրի տուն բացել

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջարկել է Դոնի Ռոստովում «Երևան» առևտրի տուն բացել: Այդպիսի առաջարկ է արել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը Ռոստովի քաղաքապետ Սերգեյ Գորբանի հետ հանդիպմանը, հայտնում է 161.ru-ն:

«Իմ պատկերացմամբ դա հարթակ կլինի երկու երկրների բիզնեսի շփման, պայմանագրերի կնքման համար: Կարելի է ներառել նաև մշակութային և հումանիտար գործակցությունը»,-ասել է Ասոյանը:

Գորբանն իր հերթին ողջունել է հայկական կողմի նախաձեռնությունը և աջակցություն խոստացել:

Ըստ Ռոստովի քաղաքապետարանի տվյալների, Դոնում արտադրվող ապրանքների արտահանումը Հայաստան 2015-ի տվյալներով աճել է 42,4%-ով: Մինչդեռ, ըստ ՀՀ գլխավոր հյուպատոսի, ՀՀ-ից Ռոստովի մարզ արտահանումը չնչին ծավալներ ունի` 2015-ին այն կազմել է ընդամենը 2,3 մլն դոլար:

2016-ի ավարտին Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը կմեկնի Երևան և կմասնակցի 5-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, ՀՀ հետ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակով:

2016-ի օգոստոսի 12-ի դրությամբ, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից ԵՏՄ անդամ երկրներ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումն աճել է 90%-ով: 2016-ի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85.326 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49.827 տոննա պտուղ-բանջարեղեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---