
Հրանտ Դինքի անվան հիմնադրամը Ստամբուլում արևմտահայերենի դասընթացներ կկազմակերպի սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 22-ը, տեղեկացնում է հիմնադրամի կայքը:
Դասընթացները կանցկացվեն հիմնադրամի շենքում, ղեկավարվելու են Սևան Դեյիրմենջյանի կողմից: 2 ամսվա ընթացքում 75 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացներն անցկացվելու են շաբաթական երեք անգամ:
Հրանտ Դինքի անվան հիմնադրամըhիմնադրվել է 2007-ին՝ շարունակելու Դինքի ժառանգությունը: Հիմնադրամը գործունեություն է ծավալում մշակույթի և արվեստի, կրթության, պատմության, ժողովրդավարացման և մարդու իրավունքների, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հետազոտությունների ոլորտում: