Սմարթ-ժամացույցների մաքսատուրքը ԵՏՄ-ում կարող է զրոյացվել15 սեպտեմբերի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներն առաջարկել են սմարթ` խելացի ժամացույցները դիտարկել որպես տեղեկատվության ընդունման և փոխանցման համար նախատեսված սարք, ոչ թե ավանդական ժամացույց: Եթե նման որոշում ընդունվի, դա թույլ կտա ներկրվող էլեկտրոնիկան առաքել ՌԴ մաքսային տարածք զրոյական մաքսատուրքով, ոչ թե 10%-ով ինչպես հիմա է, հայտնում է Business online-ը: Ըստ «Կոմերսանտի», ԵՏՀ անդամները նշում են, որ սմարթ-ժամացույցները ավանդական ձեռքի ժամացույցի տեսքով կատարված էլեկտրոնային սարքեր են` նախատեսված անլար ինտերֆեյսների միջոցով բջջային գաջեթներին միանալու համար: Առաջարկվում է դրանք դասակարգել որպես ձայնի և պատկերի ընդունման և փոխանցման համար նախատեսված մյուս սարքերը, որոնք ՌԴ են ներկրվում զրոյական մաքսատուրքով: Փաստաթուղթը քննարկման կդրվի 45 օրից: Եթե այն ընդունվի, որոշումն ուժի մեջ կմտնի դրանից մեկ ամիս անց և պարտադիր կլինի ԵՏՄ անդամ բոլոր պետությունների` ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, ՀՀ և Ղրղզստանի համար: «Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |