Արթուր Դավթյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ15 սեպտեմբերի 2016 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի գլխավոր դատախազ է ընտրել միակ թեկնածու, ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Դավթյանին: Մինչ այդ Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր: Նրա օգտին քվեարկել է 97 պատգամավոր, դեմ՝ 3: Իսկ 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է օգոստոսի 4-ից, երբ Գևորգ Կոստանյանն առողջական խնդիրների պատճառով դիմեց ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Արթուր Դավթյանը ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին (38 տարեկան), Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Դատախազության համակարգում է 2006-ից, իրավաբանական գիտությունների թեկնածու է, արդարադատության 2-րդ դասի խորհրդական է, 2013-2016-ին եղել է Երևան քաղաքի դատախազ։ 2012-2013թթ.՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2008-2012թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, 2007-2008թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, 2006-2007թ.՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ 2000-2006թթ.՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս: Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում», ավելի վաղ եղել է Երևանի պետհամալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |