ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը կպարգևատրվի խաղաղության մրցանակով

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը կպարգևատրվի խաղաղության մրցանակով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի «Թրայբեկա» կինոթատրոնում կնշվի Խաղաղության միջազգային օրը: The Armenian Weekly-ն հաղորդում է, որ ամեն տարի այն ամբողջ աշխարհում նշվում է որպես խաղաղության գաղափարն ամրապնդելու օր բոլոր ազգությունների և ժողովուրդների միջև:

Հաղորդվում է, որ այս տարի կպարգևատրվեն մի շարք կազմակերպություններ և անհատներ, որոնց աշխատանքն արժանի է հատուկ ճանաչման գլոբալ և տեղական մակարդակներով խաղաղություն հաստատելու իրենց ջանքերի և մարդասիրական գործունեության համար: Խաղաղության մրցանակակիրների թվում է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

Այս տարվա միջոցառման թեման է «Արվեստը հանուն խաղաղության», և գեղանկարիչների մի շարք գործեր կհանվեն աճուրդի:

Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ծնվել է Երևանում: Նա ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, այնուհետև Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։

Մնացականյանը 2011-ին արժանացել է Հայաստանի Մխիթար Գոշ մեդալի՝ դիվանագիտության ոլորտում վաստակավոր ծառայության համար: Նա մարդու իրավունքների պաշտպան և Ցեղասպանության գծով մանկավարժ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---