Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն ընթանում էր կազմակերպության 25-ամյակի շրջանակում:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հետ կապված հարցեր։

ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են մշակութային, կրթական, իրավապահպանության, արտակարգ իրավիճակների, կիբերանվտանգության ոլորտներում գործակցության սերտացման հարցերին:

Նիստին մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել մեկ տասնյակից ավելի փաստաթղթի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ 25-ամյակի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունների տեքստերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՊՀ ԱԳ նախարարները քննարկելու են 2017-2019 թվականներին հատուկ ծառայությունների գծով ահաբեկչությանը հակազդման ծրագիրը, իրավապահ մարմինների գծով 2016-2020 թվականներին տեղեկատվական տեխնոլոգիաների հանցավոր օգտագործմանը հակազդելու ծրագիրը, ինչպես նաեւ 2020 թվականին ԱՊՀ-ի երկրներում մարդահամարի անցկացման հարցը:

Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. ապրիլին Տաշքենդում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---