Հարցում. Ամերիկացիները չեն վստահում ԱՄՆ նախագահի «ռիսկային» թեկնածուներին

Հարցում. Ամերիկացիները չեն վստահում ԱՄՆ նախագահի «ռիսկային» թեկնածուներին

PanARMENIAN.Net - Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:

Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. Նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը:

Բացի այդ, ԱՄՆ բնակիչների մեծ մասը չի կարծում, որ Քլինթոնն ու Թրամփն արժանի են վստահության և ազնիվ են` 63% և 60%-ը համապատասխանաբար:

Հարցման մասնակիցների 64%-ը կարծում է, որ Թրամփը չունի լավ նախագահ դառնալու համար անհրաժեշտ խառնվածքն ու բնավորության գծերը: Քլինթոնի պարագայում նույն կարծիքին է 44%-ը:

Հարցման մասնակիցների միայն 36%-ն է հավատում, որ Քլինթոնը կարող է փոխել Վաշինգտոնում ընդունված գործելաոճը, 48% այդ հարցում վստահում է Թրամփին: Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Քլինթոնը Թրամփից լավ կվարի արտաքին քաղաքականությունը, ներգաղթին, ահաբեկչությանն ու ազգային անվտանգության առնչվող ոլորտները: Հարցման 51%-ը կարծում է, որ Թրափմն ավելի լավ կգործի տնտեսության և աշխատատեղերի ստեղծման ոլորտներում:

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 9-13-ը, մասնակցել է 1433 մարդ գրանցված ընտրողների թվից, հարցման վիճակագրական անճշտությունը` մոտ 3% է:

Ընթերցեք նաև. ԱՄՆ հայ համայնքը նախագահի թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---