ԱՄՆ-ը $450.000 է հատկացրել Մեղրիի Սբ Սարգիս եկեղեցու պահպանությանը

ԱՄՆ-ը $450.000 է հատկացրել Մեղրիի Սբ Սարգիս եկեղեցու պահպանությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են հուշագիր, որով պետք է իրականացվի Մեղրիի Սուրբ Սարգիս միջնադարյան եկեղեցու պահպանությունը, ինչպես նաև յուրահատուկ և բացառիկ որմնանկարների վերականգնման աշխատանքները:

«Մեր կողմից տրամադրվող գումարները այն արժեքների պահպանման համար են, որոնք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլև՝ ամբողջ մարդկության համար: Պահպանության, վերականգնման աշխատանքների իրականացման համար ԱՄՆ պետքարտուղարությունը հատկացնում է $450.000»,- նշել է դեսպան Միլսը:

Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին 17-րդ դարի ինքնատիպ կառույց է՝ Միջին Արևելքում ու Կովկասում որմնանկարների եզակիությամբ առանձնացող:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ֆինանսավորումն իրականացվում է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից (AFCP):

Սա 2005թ.-ից սկսած 10-րդ և ամենամեծ դրամաշնորհային ծրագիրն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---