ՄԱԿ. Թուրքիան առաջատար է ընդունած փախստականների թվով16 սեպտեմբերի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան առաջատար է առավելագույն թվով փախստականներ ընդունած երկրների թվում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ տեղեկատվական կենտրոնի մարոքյան գրասենյակի ղեկավար Ֆեթհի ադ Դեբադին Ռաբաթում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ըստ Ադ Դեբադիի. Թուրքիային հաջորդում են Պակիստանը, Լիբանանը, Իրաքը, Եթվպիան, Հորդանանը, Քենիան, Ուգանդան, Չադն ու Սուդանը, հայտնում է Trend-ը Anadolu-ի վրա հղումով: Ադ Դեբբադին նշել է, որ ամեն րոպե աշխարհում փախստական կամ վերաբնակ է դառնում 24 մարդ: Ըստ թուրքական Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության, երկրում այսժմ 3 մլն սիրիացի փախստական կա: Ըստ այդ կառույցի, Թուրքիան ավելի քան 10 մլրդ դոլար է ծախսել փախստականների վրա: ԵՄ-Անկարա համաձայնագրով Թուրքիայի տարածքով Հունաստան անցած բոլոր ապօրինի ներգաղթյալները վերադարձվելու են Թուրքիա, իսկ նրանց փոխարեն սիրիացի օրինական փախստականներ են անցնելու։ Բացի այդ, համաձայնագրով Թուրքիան ևս 3 մլրդ եվրո էր ստանալու։ Թուրքիայի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է դարձել փախստականների շուրջ համաձայնագրի շրջանակներում: Այս պայմանավորվածության համաձայն՝ Բրյուսելը հնարավորություն կստանա Թուրքիա վերադարձնել ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին: Դրա դիմաց Անկարան ֆինանսական օգնություն է ստանալու եվրապացիներից, իսկ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն են ստանալու 90 օր ժամկետով ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու տարածք: Ընթերցեք նաև. Հունաստանի վարչապետ. Թուրքիան պահել է խոստումը` փախստականների թիվը նվազել է Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |