Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ «Սմերչեր» կցուցադրվեն

Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ «Սմերչեր» կցուցադրվեն

PanARMENIAN.Net - Երևանում ընթանում են սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվան անցկացվելիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները:

Դրանց շրջանակներում մայրաքաղաք է բերվել մեծաքանակ ռազմական տեխնիկա, որի մասնակցությամբ զորահանդեսի փորձեր են անցկացվելու:

Բերված տեխնիկայի շարքում են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները:

Համակարգի մաս են կազմում 9Ա52 կամ 9Ա52-2 մարտական մեքենաները, 9Տ234 կամ 9Տ234-2 տրանսպորտային –լիցքավորող մեքենան, 300 մմ ռեակտիվ արկերը և կրակի կառավարման այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 1Բ44 օդերևութաբանական համալիրը:

Հայտնի է, որ ՀՀ-ն պատրաստվում էր գնել համակարգի 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ:

ՀՀ-ն «Սմերչ» համակարգեր է ձեռք բերել ՌԴ-ից 2015 թվականին վերցված $200 մլն վարկի շրջանակներում:

Կարդացեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան

Photo: Նորայր Նորիկյանի Facebook էջից
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---