Ռուսական ֆուտբոլում կարող է չեղարկվել դաշտում լեգիոներների քանակի սահմանափակումը16 սեպտեմբերի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավար Վիտալի Մուտկոն չի բացառել, որ հաջորդ խաղաշրջանում կչեղարկվի լեգիոներների քանակի սահմանափակումը, որոնք կարող են միաժամանակ լինել դաշտում, սակայն կսահմանափակվի օտարերկրացիների քանակն ակումբների հայտերում: Այդ մասին Մուտկոն հայտարարել է Կազանում կայացած խորհրդակցության ժամանակ: Այժմ Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում գործում է «6 լեգիոներ+5 ռուսաստանցի» սխեման: «Չի բացառվում, որ հաջորդ խաղաշրջանում մենք կվերացնենք դաշտում լեգիոներների թվի սահմանափակումը, սակայն կպահպանենք այն հայտերում»,-ասել է Մուտկոն իր ելույթում, հայտնում է Rsport-ը: Ավելի վաղ առաջարկվում էր է «10 լեգիոներ+15 ռուսաստանցի» սխեման, սակայն, այդ փոփոխությունը չընդունվեց: Այժմ Ռուսաստանում խաղում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 2 ֆուտբոլիստ`Էդգար Մանուչարյանը, որը հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում, և Կառլեն Մկրտչյանը, որը խաղում է Մախաչկալայի «Անժիում»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |