Երևանը ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն 10-յակում է16 սեպտեմբերի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ «ՏուրՍտատի», ռուսաստանցիների արտերկրյա ուղևորությունների քանակը 2016-ի երկրորդ կեսին 2015-ի համեմատ աճել է 10%-ով: Նոյեմբերի տոներին նախընտրելի քաղաքների թոփ-10-ում են Երևանը, Պրահան, Մինսկը, Տալլինը, Բաքուն, Թբիլիսին, Վիլնյուսը, Ռիգան, Հելսինկին և Լոնդոնը: Ըստ RoomGuru.ru-ի, Երևանի հյուրանոցներում ռուս զբոսաշրջիկները նոյեմբերի սկզբին կանցկացնեն միջինը 2 գիշեր և 24 ժամի բնակության համար կծախսեն 39 եվրո: Զբոսաշրջիկների համար ամենամատչելի քաղաքը տասնյակում Մինսկն է` 30 եվրո 24 ժամվա համար, իսկ ամենաթանկը` Լոնդոնը (ավելի քան 100 եվրո): RoomGuru.ru-ն (HotelsCombined) ըստ World Travel Awards-ի վերջին 3 տարում լավագույնն է ճանաչվել աշխարհում որպես հյուրանոցների որոնման կայք: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է |