«Արցախ ԷթնոՖեստ» միջազգային 1-ին փառատոնը մեկնարկել է. Ներկայացվել են ազգային խոհանոցները

«Արցախ ԷթնոՖեստ» միջազգային 1-ին փառատոնը մեկնարկել է. Ներկայացվել են ազգային խոհանոցները

PanARMENIAN.Net - Մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին: Ներկա է գտնվելԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը

«Արցախ էթնոֆեստ»-ը միջազգային փառատոն է, որը նախատեսվում է իրականացնել տարին մեկ անգամ, Արցախում, տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր խորագիրը և կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն: Այս տարի փառատոնը կրում է «Երկրի համը» անվանումը և ներկայացնում է տարբեր երկրների ազգային խոհանոցները: Փառատոնին մասնակցում են ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից և իհարկե, Հայաստանից ու Արցախից: Փառատոնային ծրագրի շրջանակում նրանք կպատրաստեն և հյուրերին կմատուցեն իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները:

Նախագահը կարևորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են տարբեր երկրների հետ շփումների աշխուժացմանը, մեր ավադույթների պահպանմանն ու ներկայացմանն արտաքին աշխարհին:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---