Նախագահը մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին. Տասնյակ հարցեր կքննարկվեն

Նախագահը մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին. Տասնյակ հարցեր կքննարկվեն

PanARMENIAN.Net - Բիշկեկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության ապահովման ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Խորհրդի աշխատանքի արդյունքները ԶԼՄ-ների հետ հանդիպմանը կամփոփի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:

Նախատեսվում է, որ նախագահները Բիշկեկում ի թիվս այլ փաստաթղթերի կստորագրեն ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, որում կամփոփվեն ԱՊՀ քսանհինգամյա գործունեության արդյունքները, ինչպես նաև կնախանշվեն հետագա համագործակցության ընդլայնման ու խորացման հեռանկարները` ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ի համապատասխանեցման համատեքստում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---