Երևանում ռազմական շքերթի փորձի ժամանակ «Բուկ» համակարգեր են ցուցադրվել16 սեպտեմբերի 2016 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անկախության օրվան նվիրված ռազմական շքերթի փորձի ժամանակ ռուսական «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ են ցուցադրվել: Նախկինում ՀՀ սպառազինության կազմում «Բուկ» համակարգերի առկայության մասին չէր հայտարարվում, դրանք առկա չէին նաև ռուսական վարկի հաշվին գնվելիք սպառազինության ցուցակում: «Բուկ Մ1» համակարգը կարող է հայտնաբերել մինչև 24 թիրախ՝ մինչև 100 կմ հեռավորության վրա: Կախված թիրախի ու կիրառվող հրթիռների տեսակից, համակարգը խոցում է 30 մետրից մինչև 20 կմ բարձրության ու մինչև 35 կմ հեռավորության վրա թիրախներ: Բերված տեխնիկայի շարքում են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները: Համակարգի մաս են կազմում 9Ա52 կամ 9Ա52-2 մարտական մեքենաները, 9Տ234 կամ 9Տ234-2 տրանսպորտային –լիցքավորող մեքենան, 300 մմ ռեակտիվ արկերը և կրակի կառավարման այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 1Բ44 օդերևութաբանական համալիրը: Կարդացեք նաև՝ Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան Բնակիչներին անհանգստացրած կրակոցներն ուսումնական են. Վտանգ չեն ներկայացնում Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |