Տավուշում սկսվում է խաղողի մթերումը. Բերդի գործարանը կմթերի սահմանամերձ համայնքների ամբողջ բերքը17 սեպտեմբերի 2016 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը սպետեմբերի 16-ին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին հետևելու նպատակով: Կարապետյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանում»: Ընկերության արտադրական գծով տնօրեն Ռոբերտ Իսկանդարյանը տեղեկացրել է, որ 2016-ին գործարանը վերազինել են և ամբողջությամբ պատրաստ են ամենաուշը սեպտեմբերի 25-ից սկսել մթերման գործընթացը: Տավուշի մարզից կընդունեն այնքան խաղող, որքան առաջարկ կլինի, մթերման գինը 130 դրամ է: Տնօրենի խոսքով` ընկերությունը գյուղացիներին պարտքեր չունի, անցյալ տարի մթերել են մոտ 830 տոննա խաղող, և մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել: Արտադրում են մոտ 28 տեսակ գինի, 10 անուն կոնյակ, ամենատարբեր մրգային և բանջարեղենային պահածոներ: Սպառումն իրականացվում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանվում է: Այս տարի առավելությունը տրվել է արտաքին շուկային, հիմնականում արտադրանքն արտահանվել է Ռուսաստան և ԱՄՆ, ռուսական շուկայում ունեն նաև խոշոր առևտրային տների ցանց, որի միջոցով կազմակերպում են արտադրանքի իրացումը: Այնուհետև Կարապետյանն ուղևորվել է «Երևանի կոնյակի գործարանի» Բերդի մասնաճյուղ: Այստեղ մթերման գործընթացը նախատեսում են սկսել սեպտեմբերի 20-ից, երբ խաղողը բավականաչափ հասունացած կլինի և կունենա անհրաժեշտ շաքարայնություն: Մասնաճյուղի կառավարիչ ԳարիկՎարդանյանը վստահեցնում է` պատրաստ են մթերել տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ամբողջ բերքը: Մթերման գինը 130 դրամ է, պահանջը մեկն է` խաղողը պետք է լինի որակյալ և համապատասխանի կոնյակի գինենյութի համար սահմանված չափորոշիչներին: 2015-ին մթերել են մոտ 5100 տոննա խաղող: Շուրջ 850 պայմանագրեր ունեն խոշոր խաղողագործների և գյուղացիական տնտեսությունների հետ, վճարումները կատարում են բերքն ընդունելուց հետո` 3-4 բանկային օրերի ընթացքում: Այս տարի ընկերությունը նաև ձեռք է բերել նոր մամլիչ, ինչը հնարավորություն կտա ավելացնել խաղողի ընդունման օրական քանակությունը և խուսափել հերթերից ու կուտակումներից: Այցի հաջորդ կանգառը «Էկոգարդեն» ՍՊԸ-ում, որտեղ զբաղվում են մրգահյութերի, կոմպոտների, ջեմերի, բանջարեղենային ամենատարբեր պահածոների արտադրությամբ: Ընկերության տեխնոլոգ Հայկ Պետրոսյանի խոսքով` այս պահին աշխատում են ամբողջ հզորությամբ, արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, ներքին շուկայում պահանջարկ ունենալու դեպքում` պատրաստ են համագործակցել: Ապահովում են մոտ 60 աշխատատեղ սահմանամերձ Չինարի, Արծվաբերդ և Այգեձոր գյուղերի բնակիչների համար: «Տավուշի մարզի վերամշակող ընկերությունները պատրաստ են խաղողի մթերման սեզոնի մեկնարկին, ուստի սեպտեմբերի 20-ից կսկսեն մթերումներ իրականացնել և պատրաստակամ են մարզից մթերել անսահմանափակ քանակությամբ բերք»,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է Սերգո Կարապետյանը: Կարապետյանի խոսքով` Տավուշի մարզում վերջին երկու տարիներին գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթաց է արձանագրվել: Մասնավորապես պակասել են չմշակվող հողատեսքերը. անցյալ տարի այստեղ մշակվել է լրացուցիչ 1000, այս տարի` շուրջ 300 հեկտար հող, և ակնկալվում է, որ բոլոր ցուցանիշներով 2016 թվականին նույնպես կունենանք աճի դրական դինամիկա: Նա նշել է, որ մարզի հիմնական խնդիրը որոշ համայնքներում հակակարկտային կայանների բացակայությունն է, որը լուծելու ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Սերգո Կարապետյանն այցի ավարտին եղել է Այգեձոր և Վերին Ծաղկավան համայնքներում, շրջել խաղողի այգիներում, զրուցել խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և հավաստիացրել , որ խաղողն ամբողջությամբ կմթերվի ու վճարումները ժամանակին կկատարվեն: 2015-ին Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում բոլոր տարաները լցված են եղել, խաղող ընդունելու հնարավորություններ չկային: Հոկտեմբերի 8-ին Արծվաբերդի, Չինարիի, Այգեձորի, Տավուշի, Պառավաքարի խաղողագործները մինչև գիշերվա ժամը 1-ը Բերդ քաղաքում խաղող են հանձնել:Ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի ՝իրենք պետք է ընդունեին 4.100 տոննա խաղող, սակայն ընդունել են իրենց համար ռեկորդային քանակության՝ 5.078 տոննա խաղող: Բերդի տարածաշրջանում խաղողի ամբողջ բերքն արդեն հավաքված է: Բերդի մասնաճյուղում խաղողի դիմաց գումարը փոխանցվում է 3 օրվա ընթացքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետային զինծառայողին Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում |