ՎիվաՍել-ՄՏՍ-ը ժամանակակից բուժսարքավորումներ է տրամադրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ժամանակակից բուժսարքավորումներ է տրամադրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ՝ տրամադրելով ժամանակակից բժշկական սարքավորումներ:

Այս տարի կենտրոնին նվիրաբերվել է պրոֆեսիոնալ էնդոսկոպիկ վիդեովիրաբուժական համալրված կայան ամբողջական գործիքների լրակազմ հավաքով WOLF (Germany), հիբրիդային (մոնոպոլյար-բիպոլյար) վիրահատական PRINCESS Հիստերոռեզեկտոսկոպ՝ անընդհատ իրիգացիայով, ARI-800C հիվանդի մոնիտոր, ինչպես նաև KL11011A և KL4141QB հիվանդանոցային մահճակալներ՝ ներքնակներով:

«Կարևոր է աջակցել մեր տաղանդավոր բժիշկներին՝ անհրաժեշտ սարքավորումների ապահովման միջոցով, որպեսզի նրանք կարողանան անել հնարավորինը՝ հիվանդության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք պետք է համախմբենք մեր ուժերը և հասնենք նրան, որ հիվանդները հնարավորություն ունենան անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ Հայաստանում և ստիպված չլինեն դիմել արտասահմանյան բուժհաստատություններին, ինչը թե՛ ֆինանսապես, և թե՛ հոգեբանորեն ծանր է հիվանդի համար և ոչ բոլորին է հասանելի»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը: Տարեկան այստեղ կատարվում է ավելի քան 3200 վիրահատություն, հականեոպլաստիկ քիմիաթերապիա է տրամադրվում 4500 հիվանդի և ճառագայթային բուժում՝ 1500 հիվանդի: Կենտրոնին տրամադրված սարքավորումը կօգնի առավել արդյունավետ դարձնել բուժման գործընթացը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010-ից ավելի քան 238 միլիոն դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին բուժսարքավորումներով համալրելու նպատակով, որից 60 միլիոն դրամը՝ 2016-ի ընթացքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---