ԻՊ ահաբեկիչներից փախած եզդի կինը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

ԻՊ ահաբեկիչներից փախած եզդի կինը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

PanARMENIAN.Net - Ազգությամբ եզդի երիտասարդ կինը, ում հաջողվել էր փախչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից, սեպտեմբերի 16-ին նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, հաղորդում է AFP-ն:

23-ամյա Նադիա Մուրադը զբաղվելու է ստրկությունը վերապրած մարդկանց արժանապատվության պաշտպանությամբ: Անցած տարի նա պատմել է իր պատմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրոդում: Նա կոչ է արել պայքարել ծայրահեղականության դեմ և նշել, որ 2014-ին եզդիների դեմ իրագործված հարցակումները պետք է ճանաչել որպես ցեղասպանություն:

Նադիա Մուրադը 2016-ի ապրիլին Երևանում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, որտեղ ներկայացրել է իր պատմությունը: Նրան տնից առևանգել են, մի քանի անգամ վաճառել, և միայն հրաշքով է կարողացել ազատվել գերությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---