ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կմեկնարկի 2017-ի փետրվարին17 սեպտեմբերի 2016 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումն ըստ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ներկայացնել 2017-ի հունվարին կամ փետրվարին: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վրա հղումով: Ինքը Մեյը ոչ մի անգամ չի ասել, թե պաշտոնապես Մեծ Բրիտանիան երբ կիրազեկի ԵՄ-ին կազմակերպությունից դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին: Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան պետք է պատրաստ լինի ծանր ժամանակների` ԵՄ կազմից դուրս գալու (Brexit) պատճառով: Տուսկը խոսել է Բրատիսլավայում ԵՄ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ, որն ավարտվել է վիճաբանությամբ, քանի որ Իտալիայի վարչապետը հրաժարվել է նույն բեմի վրա կանգնել Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ, իսկ Հունգարիայի վարչապետը քննադատեց Գերմանիային ներգաղթյալների հարցում «պարզամիտ» քաղաքականության համար, հայտնում է Meduza-ն The Daily Telegraph-ի վրա հղումով: Մեյը, որ նախկինում դեմ է եղել Brexit-ին, խոստացել է կատարել Մեծ Բրիտանիայի հպատակների կամքը և իրականացնել այդ գործընթացը: Բանակցությունները պետք է տևեն 2 տարուց ոչ ավելի: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |