Սեպտեմբերի 19-ին մոտ 160 երեխա մարզերից ու ԼՂՀ-ից կայցելի Երևանի մշակութային կենտրոններ17 սեպտեմբերի 2016 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկում է ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագրի նոր փուլը` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչություն պետ Արմինե Խաչատրյանը հայտնել է, որ ծրագրով նախատեսվում է ԼՂՀ, ՀՀ մարզերից և սահմանապահ համայնքներից դպրոցական երեխաների գիտամշակութային այցելություն մայրաքաղաքի մշակութային օջախներ: «Շուրջ 160 երեխա սեպտեմբերի 19-ին կայցելի Երևան: Սրան նախորդող փուլը ՝ մայիս-հունիս ամիսներին, շատ հաջող ընթացավ: Միտված ենք ծրագիրը դարձնել շարունակական: Այս տարի ապրիլյան պատերազմից հետո ծրագրում ընդգրկվեցին նաև Արցախի երեխաները` մասնավորապես Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս համայնքներից»,-տեղեկացրել է Խաչատրյանը, գրում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ պարբերաբար միանում են սիրիահայ երեխաներն ու Երևանի հանրակրթական դպրոցների երեխաները: Հանդիպմանը ներկա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ ընդգծել է, որ այս ծրագիրը գիտաճանաչողական նշանակություն ունի. «Երեխաներն այցելում են մայրաքաղաք, մշակութային օջախներում ներկա են գտվում տարբեր միջոցառումների: Ծրագիրն այնպես է կազմվել, որպեսզի մշակույթի տարբեր բնագավառներին երեխաները մասնակից դառնան՝թատրոն, թանգարան, համերգային ծրագրեր և այցելություններ տեսարժան վայրեր»: Մանասյանն ասել է, որ մինչ այցելությունները, երեխաների համար պատրաստում են մի փոքր սոցիոլոգիական հետազոտություն. «Բաժանում ենք հարցաթերթիկներ, որտեղ կա նաև հետևյալ հարցը՝ թե որտե՞ղ կցանկանան մայրաքաղաքում լինել: Եվ հետագա բոլոր ծրագրերը կազմում ենք ըստ այդ հետազոտությունների: Օրինակ կենդանաբանական այգին կապ չունի, բայց քանի որ երեխաները գրել են, դա էլ ենք ներառել»: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը հավելեց նաև, որ օրինակ, եթե երեխանները պետք է դիտեն «Անուշ» օպերան, մինչ ներկայացումը երեխաները ճանաչողական զբոսանք են կատարում Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքով, ծանոթանում գրիմանոցներին, տեսնում թե որտեղ են պատրաստվում դերասանները, ծանոթանում են բեմի հետևում կատարվող իրադարձություններին: ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2015-ին։ Այն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |