Ո՞ւմ կփոխարինեն ռոբոտները 20 տարուց. Մրցակցությունից դուրս են դաստիարակները, բժիշկներն ու գիտնականները

Ո՞ւմ կփոխարինեն ռոբոտները 20 տարուց. Մրցակցությունից դուրս են դաստիարակները, բժիշկներն ու գիտնականները

PanARMENIAN.Net - Ըստ գերմանական խորհրդատվական A.T. Kearney ընկերության, արդեն 20 տարի անց որոշ մասնագիտություններ ամբողջովին կփոխարինվեն ռոբոտներով, գրում է Deutsche Welle-ն:

Եթե այսօր ԳԴՀ-ում մոտ 2,5 մլն գրասենյակային աշխատող կա, ապա առաջիկա 20 տարում քարտուղարների և գործավարների 70 տոկոսը կփոխարինվի ռոբոտներով:

Հաջորդը ցանկում խոհարարներն ու վաճառողներն են` արդեն այսօր եվրոպական սուպերմարկետներից շատերում գանձապահներին փոխարինում են ինքնասպասարկման սեղանները, որտեղ այցելուներն իրենք կարող են սկանավորել շտրիխ-կոդերը, կշռել մրգերն ու բանջարեղենը, վճարել կանխիկ գումարով կամ բանկային քարտով:

Կփոխարինվեն նաև մատուցողները: Ռոբոտները, որոնք արդեն կան Չինաստանում, կարող են 7 ժամ շարունակ աշխատել առանց լրացուցիչ լիցքավորման:

Բարդ տնտեսական հաշվարկները ևս կվստահվեն ռոբոտներին` դուրս մղելով տնտեսագետի աշխատանքը: Կփոխարինվեն ռոբոտներով նաև փոստային ցրիչներն ու բանկային ծառայողները:

20 տարի անց չեն լինի նաև պահեստի աշխատողներ: Ռոբոտատեխնիկան աստիճանաբար մուտք է գործում նաև մետաղամշակման արդյունաբերության մեջ, որտեղ կփոխարինվի եռակցողի ծանր ու վտանգավոր աշխատանքը: Վարկանիշի վերջին տեղում հաշվապահներն են:

Կազմվել է նաև այն մասնագետների ցանկը, որոնց ռոբոտները հաստատպես չեն փոխարինի: Մանկապարտեզների դաստիարակները, բուժաշխատողներն ու գիտնականները կարող են չանհանգստանալ` արհեստական ինտելեկտը չի կարող երևակայել և զգալ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---