«Պապն Ուկրաինայի համար» ծրագրի միջոցով €8 մլն է հանգանակվել17 սեպտեմբերի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Սկսվել է «Պապն Ուկրաինայի համար» նախագծի շրջանակում օգնության բաշխումը: Ուկրաինայում պատերազմից տուժած բնակիչների օգտին գումարի հանգանակությունը ապրիլի 3-ին նախաձեռնել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Նրա կոչին արձագանքել են բազում եվրոպական կազմակերպություններ: «Այժմ Ուկրաինան մեծ հումանիտար ճգնաժամի մեջ է, հատկապես Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում: Ֆրանցիսկոս պապը ձգտում է օգնել աղքատներին: Մենք աշխատում ենք բոլոր քրիստոնյա եկեղեցիների, ինչպես նաև ոչ քրիստոնեական համայնքների հետ: Նրանք փորձում են մեզ տրամադրել այսպես կոչված «գորշ գոտու», ինչպես նաև Դոնեցկում և Լուգանսկում տուժածների ու կարիքավորների ցուցակը, ուր մարդասիրական օգնությունը երբեմն չի հասնում»,-ասել է օգնության բաշխման պատասխանատու, Խարկովի և Զապորոժյեի թեմի առաջնորդ Յան Սոբիլոն, հայտնում է Լեհաստանի ռադիոն: «Պապն Ուկրաինայի համար» ծրագրի միջոցով €8 մլն է հանգանակվել: Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին: Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը: Ընթերցեք նաև. Հռոմի պապ. Ադրբեջանցիներին կասեմ՝ մի կտոր հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |