«Գրական տապան 2016». Շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ

«Գրական տապան 2016». Շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ

PanARMENIAN.Net - «Գրական տապան 2016» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Արշակունյաց 28):

Աշխարհի տարբեր երկրներից գրականության ոլորտի ներկայացուցիչները սեպտեմբերի 18-28-ը կմասնակցեն փառատոնին:

Արդեն 8-րդ անգամ իրականացվող իրադարձությունը կազմակերպվում է 2001-ից արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ:

«Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ:

«Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո անցկացվող «Գրական տապան 2016»-ին կմասնակցեն գրական ոլորտի ներկայացուցիչներ Անտոնիո Ֆիանը (Ավստրիա), Էլիզաբեթ Ֆիանը (Ավստրիա), Գուրամ Օդիշարիան (Վրաստան), Կլաուդիո Պոցանին (Իտալիա), Ֆահրեդին Շեհուն (Կոսովո), Կալինա Իզաբելա Զիոլան (Լեհաստան), Դարիուս Թոմաս Լեբիոդան (Լեհաստան), Վադիմ Մեսյացը (Ռուսաստան), Լերա Մանովիչը (Ռուսաստան), Ռոդոլֆո Հասլերը (Իսպանիա), Բաշիր Սակհավարզը (Միացյալ Թագավորություն), Կարստեն Շտայնմեցը (Գերմանիա), ինչպես նաև բազմաթիվ հայ գրողներ:

8-րդ «Գրական տապան»-ի ընթացքում նախատեսվում է կազմակերպել Լեհաստանում և Հայաստանում հրատարակված գրքերի շնորհանդես՝ լեհ բանաստեղծների մասնակցությամբ: Տեղի կունենա նաև Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» գրքի շնորհանդեսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---