Երևանում Երվանդ Քոչարի էսքիզով ստեղծված քանդակ է բացվել

Երևանում Երվանդ Քոչարի էսքիզով ստեղծված քանդակ է բացվել

PanARMENIAN.Net - Երևանում՝ մարդու վերարտադրության կենտրոնի տարածքում (Նոր Նորք, Մոլդովական փ., 41/7 շ) բացվել է Երվանդ Քոչարի էսքիզներով ստեղծված «Մայրություն» քանդակը, որի հեղինակն է Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը:

Քանդակի ստեղծման գաղափարը պատկանում է կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանին:

«Երբ ինձ բախտ վիճակվեց տեսնել էսքիզը, որոշեցինք, որ պետք է պարտադիր կյանքի կոչել: Միայն Քոչարը կարող էր մայրության, կանացիության գաղափարը միացնել տիեզերքի հետ»,- լրագրողներին ասել է Էդուարդ Համբարձումյանը, գրում է Panorama.am-ը:

«Ես երբեք արձան չեմ սարքել: Սա ինձ համար նորություն էր և կարող էր չստացվել: Էդուարդ Համբարձումյանն ինձ համոզեց, որ չի կարող չստացվել, քանի որ Քոչար ազգանունն եմ կրում: Երկու բան է ինձ հաճելի. ես ինձ փորձեցի արձանագործության մեջ, սկսեցի հավատալ ինքս ինձ, մյուսը՝ կարողացա հորս արած մի բանը նորից վերածնել և կյանքի կոչել, նաև՝ առիթ եմ տվել նորից խոսելու Քոչարի մասին»,- ասել է Ռուբեն Քոչարը:

Երվանդ Քոչարը հայ խորհրդային նկարիչ-արձանագործ է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև՝ «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափ։

1935-ին մասնակցել է Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում և Բրյուսելում, 1936-ին՝ Լոնդոնում կազմակերպված ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսներին: 1936-ից ապրել և ստեղծագործել է Երևանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---