ՏԻՄ ընտրություններ. ՔՊ թեկնածուն հաղթել է Նոր Կյանքում, Արայիկ Խանդոյանը՝ պարտվել Ծաղկահովիտում

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ թեկնածուն հաղթել է Նոր Կյանքում, Արայիկ Խանդոյանը՝ պարտվել Ծաղկահովիտում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել:

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը հաղթել է ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանին՝ հավաքելով 467 ձայն Աբրահամյանի 400 ձայնի դիմաց:

Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հավաքել է 257 ձայն, համայնքի գործող ղեկավար Երվանդ Խաչատրյանը՝ 311 ձայն: Հաղթել է համայնքի նախկին ղեկավար Նորաին Հակոբյանն, ով հավաքել է 364 ձայն:

Էջմիածնում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Գրիգորյանն, ով հավաքել է 10587 ձայն: Նրա հիմնական մրցակից Արթուր Թումանյանը հավաքել է 3651 ձայն: Էջմիածնում քվեարկությունից մեկ օր շուտ զինված միջադեպ էր գրանցվել, Թումանյանն էլ ծեծվել էր ու ընտրությունների օրն անցկացրել հիվանդանոցում:

Ընդամենը տասնյակ համայնքներում կայացած ընտրություններին մասնակցել է 319916 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 49.42%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---