«Գահերի խաղը» երկրորդ տարին անընդմեջ արժանացել է «Էմմիի» գլխավոր մրցանակին

«Գահերի խաղը» երկրորդ տարին անընդմեջ արժանացել է «Էմմիի» գլխավոր մրցանակին

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է «Էմմիի» գլխավոր մրցանակին «Լավագույն դրամատիկ սերիալը» անվանակարգում: Մրցանակաբաշխության 68-րդ արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում: Գլխավոր մրցանակը թևավոր կնոջ տեսքով ոսկեզոծ արձանիկն է:

«Էմմի» մրացանակը համարվում է «Օսկարին» համարժեք հեռուստատեսային մրցանակ»:

«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում «Գահերի խաղը»պայքարել է հաղթանակի համար «Դաունթոն աբբայություն», «Թղթե տնակը», «Ավելի լավ է զանգահարեք Սոուլին», «Հայրենիք» «Պարոն Ռոբոտ» և «Ամերիկացիները» սերիալների հետ:

«Գահերի խաղը» երկրորդն է նաև անվանակարգերի քանակով` 21: Մասնավորապես, սերիալը լավագույնն է ճանաչվել հատուկ էֆեկտների, սցենարների ու ռեժիսուրայի ոլորտներում:

Լավագույն մինի-սերիալ է ճանաչվել «Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի. Հանցագործությունների ամերիկյան պատմություն», իսկ լավագույն բազմասերիանոց կատակերգություն է համարվել «Փոխնախագահը»: «Լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել բրիտանական «Շերլոք» սերիալի հատուկ էպիզոդը` «Այլանդակ հարսնացուն» անվանումով:

Դրամատիկ սերիալի լավագույն դերասան և դերասանուհի են ճանաչվել Ռամի Մալեքը (Էլիոթ Անդերսոնի դերի համար «Պարոն ռոբոտ» սերիալում) և Տատյանա Մասլանին («Մութ մանուկը» սերիալում դերակատարության համար), հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---