Պուտինն արձանագրել է «Միասնական Ռուսաստանի» հաղթանակը Պետդումայի ընտրություններում

Պուտինն արձանագրել է «Միասնական Ռուսաստանի» հաղթանակը Պետդումայի ընտրություններում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 18-ի երեկոյան հայտարարել է «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) կուսակցության՝ նույն օրը կայացած Պետդումայի ընտրություններում տարած հաղթանակի մասին:

«Մենք քաջատեղյակ ենք, որ մարդիկ դժվար կյանքով են ապրում, խնդիրներն ու չլուծված հարցերը շատ են, բայց արդյունքն ահա այսպիսին է»,- նախագահի խոսքը մեջբերել է Lenta.ru-ն:

Բացի այդ, Պուտինը հավելել է, որ Դմիտրի Մեդվեդևը վստահեցրել է՝ կուսակցությունը շատ լավ արդյունք է գրանցել:

«Դժվար է, բարդ է, բայց մարդիկ, միևնույն է, քվեարկել են «Միասնական Ռուսաստանի» օգտին»,- ասել է Պուտինը՝ հավելելով՝ սա նշանակում է, որ ռուսաստանցիները գնահատում են ՄՌ-ի գործադրած ջանքերը:

«Քննադատները կարող են ասել, որ, միգուցե, այնքան էլ լավ չենք աշխատում, որքան պետք է, բայց մեզանից լավ ոչ ոք չի աշխատում»,- ասել է նախագահը:

Կուսակցական ցուցակներով ընտրվել է 225 պատգամավոր, նույնքան էլ՝ միամանդատ շրջաններից: Հայտնի է, որ խորհրդարանի ստորին պալատ են անցել «Միասնական Ռուսաստանը», Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը և «Արդար Ռուսաստան» կուսակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---