Կուտինայի հայկական հախճապակու արվեստը. Ցուցադրություն` Կոմիտասի տուն-թանգարանում

Կուտինայի հայկական հախճապակու արվեստը. Ցուցադրություն` Կոմիտասի տուն-թանգարանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (հասցե` Արշակունյաց 28) կբացվի «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև դեկտեմբերի 20-ը (ամեն օր` բացի չորեքշաբթի օրերից):

Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Կուտինայի հայկական հախճապակու ստեղծման դարավոր ավանդույթների ճանաչմանը և հանրահռչակմանը, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ներկայացվող հախճապակե ցուցանմուշները փոխառնված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, ինչպես նաև Գարագաշեան և Մինասեան ընտանիքների մասնավոր հավաքածուներից:

Կուտինա քաղաքը (Քյոթահյա) Մեծ երգահան Կոմիտասի ծննդավայրն է: Այն խեցեգործության և հախճապակու արդյունաբերության պատմական կենտրոն էր, որտեղ 16-20-րդ դարերում, շնորհիվ հայ վարպետների` ծաղկում էր գեղարվեստական ինքնատիպությամբ առանձնացող կիրառական արվեստի այդ ճյուղը: Կուտիանահայերի կերտած բազմաթիվ հախճապակե իրեր պահվում են Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի, Բրյուսելի, Վենետիկի, Երուսաղեմի և այլ քաղաքների խոշորագույն թանգարաններում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---