Դանիան մասնակցել է Դեր Զորում սիրիական բանակի դիրքերին հասցված ավիահարվածներին

Դանիան մասնակցել է Դեր Զորում սիրիական բանակի դիրքերին հասցված ավիահարվածներին

PanARMENIAN.Net - Դանիայի ՌՕՈւ F-16 երկու կործանիչ մասնակցել է Դեր Զորի շրջանում սիրիական բանակի դիրքերին կոալիցիայի կողմից հասցված ավիահարվածներին, որի հետևանքով ավելի քան 60 զինծառայող է զոհվել:

«Դանիական երկու F-16 կործանիչ է մասնակցել գրոհներին այլ երկրների ինքնաթիռների հետ միասին: Հարվածներն անմիջապես դադարեցվել են, հենց որ ռուսները հայտնել են, որ թիրախում են հայտնվել սիրիացի զինծառայողները»,-ասվում է Դանիայի ԶՈւ մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ եթե սխալը հաստատվի, դա ցավալի կլինի: Դանիացի զինվորականները մտադիր են ամեն ինչով աջակցել հետաքննությանը, որը նախաձեռնել է միջազգային կոալիցիան, հայտնում է Lenta.ru-ն:

Սեպտեմբերի 17-ին Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնեց, որ կոալիցիայի ավիացիան ԱՄՆ գլխավորությամբ հարվածներ է հասցրել Դեր Զորում, որի արդյունքում սիրիական բանակի 62 զինծառայող է զոհվել, ևս 100-ը` վիրավորվել է:

Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի, ռմբակոծություններին մասնակցել է երկու F-16 և երկու A-10: Նրանք Սիրիայի օդային տարածք են մտել Իրաքի կողմից: Կոնաշենկովը հավելել է, որ անմիջապես հարվածից հետո ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները հարձակման են անցել: Դամասկոսը մեղադրել է Վաշինգտոնին ԻՊ-ին աջակցելու մեջ: Պենտագոնն իր հերթին հայտարարել է, թե կարծում էր, որ հարվածներ է հասնցում ԻՊ դիրքերին:

ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիան սկսել է ռմբակոծել գրոհայինների դիրքերը Սիրիայում 2014-ի սեպտեմբերին` թույլտվություն չստանալով ոչ ՄԱԿ ԱԽ-ից, ոչ Դամասկոսից:

Ընթերցեք նաև. Մոտ 6.6 մլն սիրիացի պարտադրված լքել է իր տունը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---