Տոնի Բլերը բրիտանացի նախարարներին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին10 մայիսի 2007 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերը նախարարներին հայտարարել է կառավարության ղեկավարի պաշտոնից հեռենալու մասին, որը նա զբաղեցնում էր վերջին 10 տարիների ընթացքում: Ինչպես հայտնել է նախարարներից մեկը, ով ներկա էր Դաունինգ-սթրիթում, նիստն անցել է արագ եւ բարեկամական մթնոլորտում:Ապա, Տոնի Բլերն ուղեվորվել է իր ընտրատարածքը` Սեջեֆիլդում, Անգլիայի հյուսիս-արեւելքում, որտեղ, ինչպես ենթադրվում է, նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ եւ կհայտարարի իր պաշտոնաթողության ամսաթիվը: Ժամանակին, Բլերը խոստացել էր իր ընտրողներին, որ նրանք առաջինը կտեղեկանան վարչապետի պաշտոնից իր հեռանալու մասին, երբ դրա ժամանակը գա: Նրա հեռանալու մասին հայտարարությունը թույլ կտա իշխող լեյբորիստական կուսակցությանը սկսել կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, այսինքն կընտրվի Բրիտանիայի վարչապետը: Այդ պաշտոի հիմնական հավակնորդ է համարվում ֆինանսների նախարար Գորդոն Բրաունը: Կառավարության ներկայացուցչի խոսքերով, Բլերը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, մինչեւ մոտ յոթ շաբաթից կընտրվի հաջորդ վարչապետը: Բլերի օրոք լեյբորիստները ընտրություններում հաղթանակ են տարել երեք անգամ անընդմեջ: Դեռ պարզ չէ` ինչով է Տոնի Բլերը զբաղվելու պաշտոնաթողությունից հետո: Ոմանք գտնում են, որ նա կշարունակի իրականացնել պատգամավորի պարտականությունները: Սակայն բացառված չէ, որ վարչապետը կմասնակցի միջազգային բարեգործական եւ հասարակական նախագծերի. օրինակ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |