Թուրքիայում ադրբեջանցիներ են ձերբակալվել. ԻՊ-ին աջակցելու կասկածանքով19 սեպտեմբերի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի ոստիկանությունը 40 օտարերկրացու է ձերբակալել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու կասկածանքով: Ձերբակալվածների թվում Ադրբեջանի քաղաքացիներ կան, գրում է թուրքական Daily Sabah-ը: Ըստ տեղեկությունների, ստուգումներն անցկացվել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում: Ձերբակալվածների մոտից ԻՊ փաստաթղթեր են առգրավվել: Ձերբակալվածների թվում են Ադրբեջանի, Իրանի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիներ: Նշվում է, որ նրանցից ոմանք պատերազմել են Սիրիայում: Թուրքական իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցները Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հուլիսի 28-ի ահաբեկչությունից հետո, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԻՊ-ն խոշոր ահաբեկչություններ է ծրագրում իրականացնել Թուրքիայում` կապված թուրքական ԶՈւ «Եփրատի վահանը» ռազմական գործողության հետ Սիրիայում: Սեպտեմբերի 17-ին ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների դեմ հատուկ գործողության արդյունքում Թուրքիայի ոստիկանությունը 24 ահաբեկչի է ձերբակալել: Ձերբակալվել է նաև Թուրքիայում ահաբեկչությունների իրականացման համակարգող Ալի Ալ Ագալը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |