iPhone 7-ը գերազանցել է մրցակիցների սմարթֆոններն արտադրողականության ցուցանիշներով19 սեպտեմբերի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - iPhone 7-ում տեղադրված A10 Fusion պրոցեսորը լավագույն արդյունքներն է ցույց տալիս մրցակիցների սմարթֆոնների համեմատությամբ, որոնք աշխատում են Qualcomm-ի Samsung-ի և MediaTek-ի SoC-ով: Այդ են վկայում արտադրողականության թեստերը, որոնք անցկացրել է TechGrapple-ը: iPhone-ից բացի թեստավորմանը մասնակցել են Asus Zenfone 3 Deluxe-ը, որն առաջին սմարթֆոնն է Snapdragon 821-ով, Samsung Galaxy S7 Edge-ը` Exynos 8890 պրոցեսորով և Meizu Pro 6-ը Helio X25-ով: Մեկ միջուկի արտադրողականության թեստում Apple-ի չիպը կարողացել է զգալիորեն գերազանցել մրցակիցներին, սակայն բազմամիջուկային թեստում A10 Fusion-ը մի փոքր հետք է մնացել Exynos-ից, հայտնում է Lenta.ru-ն: Գրաֆիկայի թեստում Apple-ի չիպի գերազանցությունը մրցակիցների համեմատ էլ ավելի ակնհայտ էր: Գործնականում բոլոր թեստերում GFXBench iPhone 7-ը վայրկյանում 60 կադր է տալիս: Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 7-ը սեպտեմբերի սկզբին Սան Ֆրանցիսկոյի ամենամյա միջոցառմանը: Նոր սարքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սմարթֆոնը զրկվել է 3,5-միլիմետրանոց մուտքից նախատեսված ականջակալների համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |