ԱՄՆ ոստիկանություն. Նյու Յորքում կարող է ակտիվ ահաբեկչական խումբ գործել19 սեպտեմբերի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ուժայինները հնարավոր են համարում Նյու Յորքի և Նյու Ջերսիի շրջանում ակտիվ ահաբեկչական օղակի առկայությունը: Վերջին 3 օրում` սեպտեմբերի 17-ից ի վեր, այդ շրջանում 3 միջադեպ է տեղի ունեցել ինքնաշեն պայթուցիկների հետ կապված: Նյու Յորքի շրջանում և Նյու Ջերսի նահանգում կարող է գործել «ակտիվ ահաբեկչական օղակ»: Այդ մասին հայտարարել են ուժային կառույցների որոշ աշխատակիցներ: Սեպտեմբերի 17-ին Նյու Ջերսիում տեղական մարաթոնի վայրում ինքնաշեն պայթուցիկ է պայթել, ևս մեկը հայտնաբերվել է նահանգի քաղաքներից մեկում:Առավոտյան 2 տղամարդ ինքնաշեն ռումբ հայտնաբերեցին զագնվածային մարաթոնի վայրում, ևս մեկը հայտնաբերվեց նահանգի քաղաքներից մեկում: Սեպտեմբերի 18-ին պայթյուն տեղի ունեցավ Նյու Յորքի Չելսի թաղամասում: Քաղաքապետ Էլիզաբեթ Բոլվեջը նախկինում հայտարարել էր, որ ուսապարկում կարող էր մոտ 5 պայթուցիկ սարք լինել: «Մարդիկ կարող էին լրջորեն տուժել., եթե մոտակայքում լինեին»,-ասել է նա: Նյու Յորքում պայթյունի հետևանքով 5 մարդ ձերբակալվել է, կան բազմաթիվ վիրավորներ` 29 մարդ: Ռումբերը Նյու Յորքում, ներառյալ մեկ չպայթածը, լցոնված էին տարբեր տարրերով: Պայթյունի վայրի մոտ հայտնաբերվել են չպայթած պայթուցիկ սարքեր` երկու ռումբ խողովակների մասերից Նյու Ջերսիում, և արագաեփ կաթսայից, բբջային հեռախոսից և ամանորյա լուսային շղթայից պատրաստված ռումբ Նյու Յորքում: Երկու չպայթած ռումբերում էլ եղել են խոցող տարրեր, որոնք կոչված էին առավելագույնս ավելացնելու զոհերի քանակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |